Մայդ Իզզաթ ալ-Չուրբաջի
Մայդ Իզզաթ ալ-Չուրբաջի | |
---|---|
Ծնվել է | 1981 |
Ծննդավայր | Դարայա, Դարայայի շրջան, Դարայայի գավառ, Ռիֆ Դիմաշկ, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կրթություն | Դամասկոսի համալսարան |
Մասնագիտություն | ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Majd Izzat al-Chourbaji Վիքիպահեստում |
Մայդ Իզզաթ ալ-Չուրբաջի (արաբ․՝ مجد عزت الشربجي, 1981, Դարայա, Դարայայի շրջան, Դարայայի գավառ, Ռիֆ Դիմաշկ, Սիրիա), սիրիացի խաղաղապահ ակտիվիստ։ 2015 թվականին նա ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Սիրիայում կատարած կանանց և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում կատարած աշխատանքների համար արժանացել է Կանանց արիության միջազգային մրցանակի[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայդ Իզզաթ ալ-Չուրբաջին[2] ծնվել է 1981 թվականին Սիրիայի Դարայա քաղաքում։ Երբ նա վեց ամսական էր, նրա ընտանիքը մեկնել է Ֆրանսիա` տարածաշրջանում բռնություններից խուսափելու համար, սակայն վերադարձել են Սիրիա 1991 թվականին։ Ավարտել է Դամասկոսի համալսարանի ֆրանսիական գրականության բաժինը։ Քոլեջից հետո աշխատել է Դամասկոսի արվարձանների հակակոռուպցիոն քարոզարշավներում[3]։
Ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Արաբական գարունը տարածվեց Սիրիայում՝ Չուրբաջին նստացույցեր էր կազմակերպում, որոնք կոչ էին անում ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Նա ձերբակալվել և ոստիկանության դաժանություններից տուժե է։ Չնայած նրա վնասվածքներին՝ Չուրբաջին շարունակում էր խաղաղ բողոքների ցույցերը[3]։ Նա բանտարկյալների շրջանում կազմակերպել էր սեմինարներ` խաղաղապահություն և քաղաքացիություն դասավանդելու համար[4]։ Չուրբաջին 150 կին-բանտարկյալների համոզել է հացադուլ սկսեն, որպեսզի իրենց գորխը ներկայացվի դատավորին[3]։ Դամասկոսի դատարանում նրա ոչ բռնի մարտավարությունը վերջնականապես ապահովեց, երբ ինքը և ևս 83 կալանավորներ ազատ արձակվեցին։ Սիրիայի անվտանգության ուժերը վերահսկեցին Չուրբաջիի և իր երեք[3] երեխաների Լիբանան[4] աքսորելու գործընթացը։
2014 թվականի հունվարի 2-ին[5] Չուրբաջի հիմնադրել է «Կանայք հիմա Լիբանանում» կենտրոնը, որը օժանդակում է կին փախստականներին[6]։ Կենտրոնը տրամադրում է վարսահարդարման և կոսմետոլոգիայի, համակարգիչների, նկարչության, ասեղնագործության, անգլերենի և ֆրանսերենի ուսուցման, ինչպես նաև կանանց և նրանց երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու դասընթացներ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Deputy Secretary Higginbottom to Honor 10 International Women of Courage». U.S. State Department. 2015 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- ↑ Kenasari, M. Bilal (2015 թ․ մարտի 7). «Syrian activist receives International Women of Courage Award». Anadolu Agency. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Basu, Rekha (2015 թ․ մարտի 11). «Celebrate her courage, honor her pain». Des Moines, Iowa: The Des Moines Register. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- ↑ 4,0 4,1 «Biographies of 2015 Award Winners». U.S. State Department. 2015 թ․ մարտ. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- ↑ 5,0 5,1 «مركز «النساء الآن» في لبنان .. نشاطات لتمكين المرأة وتجارب ناجحة». enab baladi. 2015 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- ↑ «The Women of Syria Advocating for Peace». Women’s International League for Peace and Freedom. 2014 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.